Armenian text to speach

Պուտինը կորոշի հրադադարի ժամկետը Հաղթանակի օրվա համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշի Հաղթանակի օրվա հրադադարի ճշգրիտ տևողությունը։ Որոշում դեռևս չի կայացվել Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ մենք ենթադրում ենք, որ խոսքը Հաղթանակի օրվա մասին է, սակայն այս հրադադարի սկսման և ավարտի ժամերը կհայտարարվեն և կորոշվեն Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել», – նշել է Կրեմլի խոսնակը։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել էր Հաղթանակի օրվա տոնակատարությունների համար հրադադար հայտարարելու իր պատրաստակամության մասին։ Թրամփն ակտիվորեն աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով, որ տոնը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։




Լրահոս