Armenian text to speach

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի բազաներ, հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Ակրամինիան։

«Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», – ասել է ռազմական պաշտոնյան՝ ըստ իրանական Press TV հեռուստաալիքի։

Նա նաև նշել է, որ Հորմուզի արևմտյան մասը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներքո, արևելյան մասը վերահսկվում է իրանական բանակի կողմից, բայց և՛ բանակը, և՛ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված ձևով։




Լրահոս