Armenian text to speach

Ֆրանսիայում 43 աստիճանի պայմաններում ջրում զովանալու փորձերի ժամանակ մահացել է մոտ 40 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում և Եվրոպայի մի շարք երկրներում ուժեղ շոգի ալիք է, որի հետևանքով Ֆրանսիայում ջրում զովանալու փորձերի ժամանակ մահացել է մոտ 40 մարդ։ Ջերմաստիճանը հասնում է մինչև 40–43°C, և շատ շրջաններում հայտարարվել է բարձր վտանգի ռեժիմ։

Շոգը խաթարել է առօրյան՝ առաջացնելով դպրոցների, տրանսպորտի և աշխատանքի դժվարություններ, իսկ Փարիզում որոշ գնացքներ չեղարկվել են։ Վերջին օրերը համարվում են ամենաշոգերից Ֆրանսիայի գրանցված պատմության մեջ։




Լրահոս