Բիոլոգ Իռինա Լյալինան հայտնել է, որ ձվի օգտագործման քանակը պետք է կարգավորել՝ կախված մարդու առողջական վիճակից և կենսակերպից։
Մասնագետի խոսքով՝ բարձր խոլեստերին կամ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել ձվի դեղնուցի օգտագործումը, քանի որ այն պարունակում է խոլեստերին։
Լյալինայի տվյալներով՝ առողջ մեծահասակների մեծ մասը կարող է անվտանգ օգտագործել օրական 1–2 խաշած ձու, իսկ ակտիվ կենսակերպ ունեցող կամ սպորտով զբաղվող մարդկանց համար թույլատրելի քանակը կարող է հասնել մինչև 4 ձվի։ Տարեցներին խորհուրդ է տրվում սահմանափակվել օրական 1 ձվով։
Բիոլոգը նաև նշել է երեխաների սննդակարգում ձվի ներմուծման կանոնները՝ դեղնուցը կարելի է տալ մոտ 7 ամսականից՝ սկսելով փոքր չափաբաժնից, իսկ սպիտակուցը՝ մոտ 1 տարեկանից, քանի որ այն ավելի հաճախ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։
Միաժամանակ մասնագետը զգուշացրել է սալմոնելոզի վտանգի մասին՝ ընդգծելով, որ հում կամ կիսաեփ ձվերի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Նրա խոսքով՝ ռիսկերը նվազեցնելու համար ձվերը պետք է եփել առնվազն 5 րոպե։




























