Armenian text to speach

Քաղաքական դաշտում մնալու եմ ակտիվ, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը․ Դավիթ Համբարձումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես այդ հանցանքը չեմ գործել, բողոքարկելու ենք դատարնի որոշումը։ Մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Ընտրություններով ոչինչ չի ավարտվել, երկրում հետընտրական պրոցեսները, քաղաքական գործընթացները նոր են սկսվում, դատարանի բակում լրագրողներին ասել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Ես մնալու եմ ակտիվ քաղաքական դաշտում, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։ Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»,-նշել է Դավիթ Համբարձումյանը։




Լրահոս