ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բանտում տեղի ունեցած պայթյունից երկու բանտարկյալ զոհվել է, հարյուրից ավելի բանտարկյալներ և բանտի աշխատակիցներ վիրավորվել: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազն է եղել:
Էսկամբիա շրջանի Պենսակոլայի բանտում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մասամբ փլուզվել է բանտի շենքը: Ենթադրվում է, որ պայթյունի պահին շենքում գտնվել է մոտ 600 մարդ: Վնասվածքներ չստացած բանտարկյալներին տեղափոխում են հարևան շրջանների բանտեր. հաղորդում է BBC-ին: