Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմաօդային և ռազմածովային ուժերի ութ զինծառայողներ զոհվել են Իրանի հարավում ԱՄՆ զինված ուժերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության կողմից երեք նավերի վրա ենթադրյալ հարձակումների։























































































