Գավաթի հանձնման ավարտից հետո իսպանացի ֆուտբոլիստները տոնում էին հաղթանակը բեմում, իսկ Թրամփը կանգնած էր նրանց կողքին և ծափահարում էր։
Թրամփը չէր ցանկանում լքել բեմը մրցանակաբաշխության ընթացքում։
ԱՄՆ-ի նախագահը մնացել էր բեմում Իսպանիայի հավաքականի պարգևատրման արարողության ժամանակ, թեև այդ պահին պետք է տեղը զիջեր հաղթող թիմի ֆուտբոլիստներին։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն փորձել է ակնարկել նրան, որ ժամանակն է հեռանալ, սակայն Թրամփը անտեսել է ակնարկը և շարունակել կանգնած մնալ ֆուտբոլիստների կողքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինայի հավաքականին և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
Նշենք նաև այն, որ ԱԱ-2026 եզրափակչի այս խաղով Արգենտինան դարձավ առաջինը, որ եզրափակչի հիմնական ժամանակահատվածում գեթ մեկ հարված, գրոհ կամ գոլային պահ չի ստեղծել։

Նանիկ Աղասյան




























