Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ հետ տանում եմ Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյանի խորհրդանշական հրաժեշտը ԱԺ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդանշական գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում՝ հայտնելով, որ Ազգային ժողովի կապարակնքված նիստերի դահլիճից վերցրել է Արցախի դրոշը, որը 2023 թվականից գտնվում էր ընդդիմադիր պատգամավորների սեղանին։ Թովմասյանի խոսքով՝ այդ դրոշը պարզապես խորհրդանիշ չէ, այլ հիշողություն, պայքարի ու արժանապատվության խորհրդանշան, որը նա որոշել է պահել իր մոտ։ Միաժամանակ նախկին պատգամավորը հայտնել է, որ ժամանակավորապես հեռանում է ակտիվ քաղաքականությունից, քանի որ սպասում է իր երրորդ բալիկի ծննդին։ Նա նշել է, որ կյանքի այս կարևոր փուլում առաջնահերթությունը տալիս է ընտանիքին, սակայն ընդգծել է՝ իր քաղաքական ու հանրային ճանապարհն ավարտված չէ։

«Ես անպայման վերադառնալու եմ հանրային քաղաքական կյանք՝ շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության և հակակոռուպցիոն պայքարի իմ առաքելությունը»,- նշել է Թովմասյանը, ով առայժմ քաղաքական դադար է վերցնում։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս