Armenian text to speach

Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլար կհատկացնի Կոլումբիայի նոր նախագահի վարչակազմին աջակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կտրամադրի Կոլումբիայի նոր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելայի վարչակազմին աջակցելու համար, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ Թրամփի վարչակազմը, համագործակցելով Կոնգրեսի հետ, «մտադիր է հայտարարել 1 միլիարդ դոլարի անվտանգության օգնության փաթեթի մասին՝ աջակցելու» Կոլումբիայի նոր նախագահին։

Հայտարարության մեջ բացատրվում է, որ միջոցները կօգտագործվեն Միացյալ Նահանգների հետ Արևմտյան կիսագնդում կազմակերպված հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի համար։

Բացի այդ, որոշ միջոցներ կօգտագործվեն տնտեսական նախագծերի, առևտրի և կարևորագույն հանքանյութերի արդյունահանման զարգացման համար։




Լրահոս