ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերջերս կատարել է իր գործունեության ընթացքում թերեւս ամենագովելի արարքը. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նա հրաժարվել է դրական եզրակացություն տալ ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի մոտ 148 հա անտառ հատկացվեց արաբ շեյխ Մուհամմեդ Մուսսալամին: Դա էր պատճառը, որ ՀՀ գյուղատնտեսության տխրահռչակ նախարար Սերգո Կարապետյանն էր զեկուցում հարցը` հայտարարելով, թե «պետք է անտառը տանք մասնավորին, որպեսզի փրկենք հրդեհներից»: Բայց քանի որ Բուլկի Արամն իր գործունեությամբ խոցելի վիճակում է գտնվում, չի կարողացել մինչեւ վերջ կռիվ տալ: Տեղեկացանք, որ արաբի գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը բանագնացներ է ուղարկել նախարար Հարությունյանի մոտ` անտառի տրամադրման համար գրավոր համաձայնություն տալու համար: Ասում են` Բուլկին արդեն համաձայնել է: Տեսնես ինչի՞ դիմաց:




Լրահոս