2026 թվականի մարտից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում նախաքննական մարմինը 14 անձանց վերաբերյալ քրեական գործ է ուղարկել դատարան, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պայմանավորված՝ բռնության կոչեր են հնչեցրել նրա հասցեին։
Մասնավորապես, Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել ՀՀ վարչապետի նկատմամբ՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով։
Նվեր Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքներով և անձնական բնույթի հանգամանքներով՝ հրապարակային ելույթի ժամանակ արված հայտարարությամբ պայմանավորված, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2026 թվականի մայիսի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել և հրապարակայնորեն բռնություն քարոզել, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում։
Նվեր Արամայիսի Ադամյանը 2026 թվականի մայիսի 22-ին մուտք է գործել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Նվեր Ադամյան» անունով հաշվառված իր անձնական օգտահաշիվ և «Սևակ Հակոբյան» անվանումով ֆեյսբուքյան էջում նույն օրը հրապարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթի տեսաձայնագրության «Մեկնաբանություններ» բաժնում՝ վերջինիս քաղաքական հայացքներով և անձնական բնույթի հանգամանքներով՝ հրապարակային ելույթի ժամանակ արված հայտարարությամբ պայմանավորված, կատարել է գրառում՝ այդ կերպ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցնելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ և հրապարակայնորեն քարոզելով բռնություն։
Հարություն Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել ՀՀ վարչապետի նկատմամբ։
Ռազմիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, սոցիալական հարթակում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է կատարել։
Մյուս մեղադրյալներն են՝ Անահիտ Սանասարյանը, Անդրանիկ Օգանեսյանը, Հայկ Եղյանը, Միքայել Տաթևյանը, Արտակ Ավետիսյանը, Արմեն Սարգսյանը, Արտակ Մանուկյանը, Ռուբեն Հակոբյանը, Սամվել Ավետիսյանը, Սեդրակ Մանուկյանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































