Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 վկայական է ստացել, հաղորդում է Guinness World Records-ի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստին շնորհվել են հետևյալ վկայականները.
1.Ազգերի լիգայում նա խփել է 19 գոլ, ինչը մրցաշարի ռեկորդ է։
2.Պրեմիեր լիգայում նա ամենաարագը 100 գոլ խփած խաղացողն է։ Դրա համար պահանջվել է 111 խաղ։
3.Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը նա հասցրել է 36-ի։
4.Նա եմպիոնների լիգայի մեկ խաղում 5 գոլ խփած երեք ֆուտբոլիստներից մեկն է:




























