77 կգ քաշային Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով առավելության հասավ վրացի մրցակցի նկատմամբ ու վաղը կգոտեմարտի մեդալի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան:
87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի մրցակցին ու վաղը կպայքարի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար:
Վաղը մեր ըմբիշները կպայքարեն ոսկե մեդալների համար:




























