Աֆղանստանում այսօր հայտարարվել է համաժողովրդական սգո օր ի հիշատակ Բադաշխան նահանգում մայիսի 2-ին սողանքի հետևանքով զոհված քաղաքացիների:
Նահանգապետը հայտարարել է, որ որ հույս չկա փրկելու մոտ 2000 բնակիչների, որոնք մնացել են քարերի տակ ու ցեխակույտի մեջ: Մոտ 600 հոգի համարվում է անհետ կորած. վերջիններս, երբ աջակցել են սողանքի հետևանքով տուժածներին, տեղի է ունեցել սողանքի երկրորդ փուլը:
Մայիսի 3-ին փրկարարական աշխատանքները դադարեցվել են. իշխանությունները հայտարարել են, որ տարածքը վերածվել է զանգվածային գերեզմանոցի և այն բնակիչները, որոնց հաջողվել է փրկվել սողանքից, պետք է հեռանան տարածքից:
Իրենց բնակարանները կորցրած բնակիչները երկու օր գիշերել են բաց երկնքի տակ: Նրանց պահանջում են իրենց տեղափոխել այլ բնակավայր: