Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 20:00-ին ընտրատեղամասը չփակելու և 277 ընտրողի քվեարկել թույլատրելու համար հանձնաժողովի նախագահին մեղադրանք են առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արծվիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նշանակված լինելով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ՛՛Արևիկ՛՛ արվեստի դպրոցում գտնվող թիվ 35/65 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների՝2026թ․-ի հունիսի 7-ին կայացած քվեարկության օրը պարտավոր լինելով տվյալ տեղամասում ժամը 20։00-ին հայտարարել քվեարկության ավարտի մասին և արգելել ընտրողների մուտքը քվեարկության սենյակ,չի կատարել իր այդ լիազորությունները։

Արդյունքում, ժամը 20։00-ից հետո թույլատրելով ընտրողների մուտքը թիվ 35/65 ընտրական տեղամասի քվեարկության սենյակ։ Քվեարկությունը շարունակվել է մինչև ժամը 23։11-ը, այդ ժամանակահատվածում թույլատրելով մասնակցել ևս 277 ընտրողի, ինչի հետևանքով կատարված գործողությունները էապես ազդել են քվեարկության արդյունքների վրա, և հնարավոր չի եղել պարզել քվեարկության իրական արդյունքները։

Արծվիկ Սարգսյանի կողմից իր լիազորությունները չկատարելու և ոչ պատշաճ կատարելու արդյունքում անհնարին է դարձել թիվ 35/65 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքների անփոփումը,ինչի արդյունքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՛՛Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026թ․-ի հունիսի 11-ի թիվ 10-Ա որոշումը վերանայելու մասին՛՛ 2026թ․-ի հունիսի 11-ի թիվ 254-Ա որոշմամբ թիվ 35/65 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները ճանաչել է անվավեր։ Վերջինիս նկատմամբ խափանման միջող է ընտրվել բացակայելու արգելքը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս