Կյանքից հեռացել է խորհրդային կինոյի աստղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 4-ին, իր ծննդյան օրը, մահացել է խորհրդային կինոյի աստղ Տատյանա Սամոյլովան:

80-ամյա դերասանուհին մի քանի օր առաջ բարձր ճնշման պատճառով հիվանդանոց էր տեղափոխվել, այնուհետև նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք. հայտնում է aif.ru-ն:

Մայիսի 6-ին Սամոյլովայի հոբելյանը պետք է նշվեր Մոսկվայի Կինոյի տանը:

Տատյանա Սամոյլովայի ամենահայտնի դերերից են Վերոնիկայի դերը «Թռչում են արագիլները» ֆիլմում, որի համար դերասանուհին 1958-ին ստացել էր Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակ, և Աննա Կարենինայի դերը համանուն կինոնկարում, որը նկարահանվել էր Լև Տոլստոյի վեպի հիման վրա:

Հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին հաջողվել է պայմանավորվել անվանի դերասանուհու աճյունը Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանն ամփոփելու վերաբերյալ: Բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Կինոմոտոգրաֆիստների միությունը:




Լրահոս