ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, ըստ շրջանառվող լուրերի՝ առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ:
Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, Կ. Պողոսյանը հերքեց մարզպետ նշանակվելու լուրերը` միաժամանակ նշելով, թե ինքը նման առաջարկ չի ստացել:
«Ես էլ եմ մամուլից այդ մասին իմացել: Ես պաշտոնական առաջարկ չեմ ստացել»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: