Armenian text to speach

Թրամփի նոր մամուլի քարտուղարի առաջին ճեպազրույցը տևել է 14 րոպե, որից 8 րոպեն՝ ներածական խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան իր առաջին ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ընդամենը երեք լրագրողի հարցերի։

Մամուլի հետ նրա շփումը տևել է ընդամենը մոտ 14 րոպե։ Ընդ որում՝ ներածական խոսքը տևել է գրեթե 8 ու կես րոպե, այսինքն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը հարցերին պատասխանել է ընդամենը մոտ 5 րոպե։ Մինչդեռ Սպիտակ տանը և Պետդեպարտամենտում անցկացվող կանոնավոր ճեպազրույցները նախկինում հաճախ տևել են շուրջ 45 րոպե կամ ավելի, ինչը սովորական երևույթ էր, ոչ թե բացառություն։

Զաքարիան ճեպազրույցի կարճ տևողությունը բացատրել է Թրամփի աշխատանքային գրաֆիկով և լրագրողների հետ նրա հնարավոր շփմամբ։ ԱՄՆ նախագահն այդ պահին Սպիտակ տան հարավային սիզամարգից ուղղաթիռով մեկնում էր Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաբազա, որտեղից պետք է ուղևորվեր Ալյասկա։ Սակայն այդ մեկնումը չէր համընկնում նոր մամուլի քարտուղարի կանոնավոր ճեպազրույցի ժամի հետ։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել իր նախորդին՝ Քերոլայն Լևիթին, ցուցաբերած օգնության համար։

«Այո՛, Քերոլայնն ինձ աներևակայելի աջակցություն է ցուցաբերել»,- նշել է Զաքարիան։




Լրահոս