Armenian text to speach

Բրյուսելում քննարկվել են Ուկրաինայի շուրջ բանակցություններն ու hրադադարի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:

Հանդիպմանը ժամանելիս ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունների ժամանակ Մոսկվան առաջ է քաշել նույն պահանջները, ինչ 2021 թվականին: Ավելին՝ այդ պահանջներին նորերն են ավելացել, իսկ դա, Կալասի խոսքով, պատերազմը շարունակելու հստակ պատրվակ է:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ որևէ թեմա քննարկելուց առաջ նախ հարկավոր է հրադադար հաստատել:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրոպան Ուկրաինային առավելագույն աջակցություն կցուցաբերի և առավելագույն ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։

Կրեմլի խոսնակն իր հերթին նշել է՝ Եվրոպայից հնչող հայտարարությունները Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու մասին չեն նպաստում խաղաղության գործընթացին:




Մամուլի Տեսություն

Լրահոս