Armenian text to speach

Քուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ինքը և իր գործընկեր Սթիվ Ուիթքոֆը եվրոպացի ներկայացուցիչների հետ քննարկել են Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ուղիները։

«Մենք քննարկեցինք, թե ինչպես խթանել Եվրոպայի և Ռուսաստանի միջև անմիջական շփումը, որը գործնականում բացակայում է վերջին չորս տարիների ընթացքում», – գրել է Քուշները սոցիալական ցանցերում։

Նա կարծում է, որ ավելի կայուն և անվտանգ ապագա ապահովելու համար կարևոր է, որ երկու կողմերն էլ անմիջականորեն լսեն միմյանց մտահոգություններն ու առաջարկները։




Մամուլի Տեսություն

Լրահոս