Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։ Սակայն, մեր տեղեկություններով, պատգամավորները մինչ այս պահը չեն ստացել իրենց դիմումի հստակ պատասխանը, իսկ տեսակցությունը շարունակաբար ձգձգվում է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորներին տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում՝ նշելով, թե դեռևս քննչական գործողություններ են իրականացվում, ժամանակը հարմար չէ, այս պահին տեսակցություն կազմակերպել հնարավոր չէ և այլն։ Նշենք, որ զինծառայողը գտնվում է Երևանի Կենտրոն ՔԿՀ-ում, ավելի շատ հայտնի ԱԱԾ պադվալում։ Ընդդիմադիր պատգամավորների նպատակը, մեր տեղեկություններով, ոչ միայն հասկանալն է, թե ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինծառայողը, այլև անձամբ նրա հետ զրույցի միջոցով պարզել, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Հայաստանի տարածքում, ինչ նպատակ է ունեցել և ինչ է իրականում տեղի ունեցել Շաքիում։
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»
Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ ընդհանուր թիրախ՝ գործող համայնքապետը։ ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում շրջում է համայնքով, գտնում կիսաքանդ շինություններ ու խոստանում՝ եթե ընտրեք ՔՊ-ին, դրանք կկառուցենք։ Այսինքն՝ համայնքի զարգացման հեռանկարն ուղղակիորեն կապվում է իշխանության թեկնածուի հաղթանակի հետ։ Մյուս կողմից՝ գործող համայնքապետի քննադատությամբ ՔՊ-ից հետ չի մնում նաև Վահրամ Գևորգյանը՝ Սարգիս Մուրադյանի նախկին ընկերը։ Ծովագյուղի Վահրամը, որ խոշոր գործարար է, գազալցականներ ու ֆուդկորտ է աշխատեցնում, իր նախկին ընկերոջը մեղադրում է, որ համայնքապետարանում կան աշխատակիցներ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, բայց աշխատավարձ են ստանում։ Այս խոսքերից հետո Վահրամ Գևորգյանը ստիպված է լինելու քննչականում ցուցմունք տալ իր նախկին ընկերոջ դեմ, իսկ եթե տարիներ շարունակ տեղյակ է եղել, ապա անխուսափելիորեն կպատժվի՝ հանցանքի մասին իմանալ չհայտնելու համար։ Ի դեպ, Վահրամ Գևորգյանը բանակում չի ծառայել, բայց չի զլանում հայրենասիրության դասեր տալ քարոզարշավի շրջանակներում։
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝ անընդհատ հետաձգելով հարցի քննարկումը։ Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ կառույցներում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ճանաչել որպես առևտրային խոչընդոտ։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվեց, նոյեմբերի 10-ին էլ այն չկայացավ։ Թե ինչու է հայկական կողմը սեփական պահանջի քննարկումն այսքան ձգձգում, Պապոյանը հստակ չի բացատրում։ Իսկ երեկ նախարար Պապոյանն արդեն հայտարարեց, որ Հայաստանը հարցը ԵԱՏՄ-ում կներկայացնի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկն ընդունվելու է։ Հակառակ դեպքում չի բացառվում նույնիսկ ԵԱՏՄ դատարան դիմելը։ Միաժամանակ Պապոյանը կրկին վստահեցրեց, որ ամեն ինչ անում են առաջիկայում դրական արդյունք ունենալու համար։
Երազ է տեսել ու սպանել մարդուն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին։ Կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց եւ նոյեմբերի 8-ին մահացել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել էին դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդին, ու ձերբակալել։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել, նախկինում չեն հանդիպել։ Դանակահարող երիտասարդը հաշվառված է եղել հոգեբուժական հաստատությունում։ Սպանվածն Էրիկ Կակոյանն էր՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Նա նոր էր նշանվել։ Ինչ վերաբերում է դանակահարողին, ապա նա ցուցմունքում միջադեպն այսպես է ներկայացրել․ երազում մի տղամարդու է տեսել, որն իր մոր հետ է կապված, երբ Բաղրամյան փողոցում պատահական տեսել է Կակոյանին, նմանեցրել է իր երազի տղային ու դանակահարել»:
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել. «Հրապարակ»
Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել։ Գյուղացիներն ուզում են այդ միջադեպը հանրայնացնել, որ դադարեցվեն տուժածների նկատմամբ հետապնդումները։ Տիգրան Յոլչյանը, ըստ տեղեկությունների, մի խումբ անձանց հետ ծեծուջարդ է արել Սարուխանում՝գույքային եւ ֆիզիկական վնաս պատճառելով մի խումբ երիտասարդների։ Միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում են նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շրջապատի որոշ անուններ, ինչի շնորհիվ էլ ոչ թե հարձակվողներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ՝ տուժողները: «Ծեծողներից Տիգրան Յոլչյանը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բարեկամն է, ուզում ենք, որ բարձրաձայնվի այս միջադեպի մասին, որ իրավապահները ծածկադմփոց չանեն, տուժածներին քաշքշելու փոխարեն զբաղվեն հանցագործներով»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։ ՆԳՆ-ից հաստատեցին միջադեպի փաստը․ «Սարուխան բնակավայրում ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում տեղեկություն ստացվել է, որը փոխանցվել է քննչականին




























