Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Սևանում թմրանյութ տեղադրելու պահին «բռնել են» Մեծամորի 2 բնակիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացան նաև Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19․40-ին, Սևանի Ձկնորսների փողոցում ձերբակալվեցին Մեծամորի բնակիչ երկու տղամարդիկ և իրենց վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Սևանի բաժին։ Մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ Սևան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեց 29 և 27 տարեկան տղամարդկանց տեղադրած չորս փաթեթ՝ մոտ 9 գրամ ընդհանուր քաշով։

Իսկ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Օպել» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայով 40 փաթեթ՝ ավելի քան 90 գրամ ընդհանուր քաշով։
Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս