Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի հարակից ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցների կանգառի կետը կտեղափոխվի Աղասի խանջյան 9 հասցեի հարակից հատված: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տեղափոխությունն արվում է Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
























































































