Կառավարությունը կգնա Ազգային Ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ գործադիրի ծրագիրը մինչև առաջիկա մայիսի 23-ը կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: Սահմանադրությամբ նախատեսվում է, որ այդ գործընթացքը պետք է տեղի ունենա կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում:

Իսկ վարչապետը հայտարարել է, թե կարող ենք համարել, որ մայիսի 3-ից գործադիրի կազմը վերջնականապես ձևավորված է:

«Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխան տա իր մասով: Եվ անբարեխիղճ աշխատողների հետ մեր ճանապարհները կբաժանվեն՝ անկախ նրանից, թե որքան երկար ենք միասին աշխատել»,-վստահեցրել է  Հ. Աբրահամյանը:

Հ.Գ. Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը: 




Լրահոս