«Ինտերը» հետաքրքրություն է դրսևորում «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրենսի հանդեպ, հայտնել է goal.com-ը:
Իտալական ակումբը դիտարկում է Տորրեսին վարձակալելու տարբերակը` հետագայում նրան գնելու հնարավորությամբ: Այդ դեպքում իսպանացու աշխատավարձը զգալիորեն կնվազի:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «կապույտների» մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս ամռանը պատրաստվում է հրաժեշտ տալ մի քանի հարձակվողների, որոնց թվում է նաև Տորրեսը:
Այս մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 9 գնդակ և արել 5 գոլային փոխանցում: