Մայիսի 9-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Դժվար թե կարողանաք իրագործել նպատակները, այնպես որ, շատ կարևոր է, թե ինչ գործելաոճ կընտրեք:

Այսօր մտերիմ մարդկանցից պետք չէ սպասել աջակցություն, ստիպված եք բարդ հարցերն ինքնուրույն լուծել:

Ցուլ. Օրն այնքան էլ հաջող չէ, հատկապես` գործնական տեսանկյունից: Մեծ է ստեղծագործական ներուժը. կարող եք իրականացնել գաղափարները:

Անձնական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից օրն անբարենպաստ է, չեն բացառվում տարաձայնություններ մտերիմ մարդկանց հետ:

Երկվորյակ. Այսօր հույս դրեք միայն ձեր ուժերի վրա, պետք չէ ինչ-որ մեկից օգնություն ակնկալել: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ:

Օրվա երկրորդ կեսին, միգուցե, առողջական խնդիրներ ծագեն, հետևեք սննդակարգին:

Խեցգետին. Բոլոր գործերում կգրանցեք հաջողություն: Կարող եք օգնել նաև այն մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում:

Երեկոյան, միգուցե, ժամանակը չբավականացնի նախագծերի վրա աշխատելու համար, սակայն լուրջ խնդիրներ չեն ծագի:

Առյուծ. Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ ընտանեկան և անձնական խնդիրներն այսօր սովորականից շատ կլինեն:

Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների և ղեկավարության հետ:

Կույս. Այսօր ձեզանից պահանջվում է զսպվածություն և համբերություն: Մարդիկ, որոնք ձեզ խոստացել էին օգնություն, հնարավոր է, հետ կանգնեն իրենց խոսքից:

Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով:

Կշեռք. Հակասական օր է, ստիպված եք զբաղվել գործերով, որոնք այնքան էլ չեն հետաքրքրում ձեզ, չեն բացառվում լուրջ սխալները:

Օրը բարենպաստ է անձնական կյանքում փոփոխություններ մտցնելու առումով:

Կարիճ. Օրն այնքան էլ բարենպաստ չէ նոր համախոհներ և գործընկերներ գտնելու համար: Հիանալի օր է գնումներ կատարելու համար:

Շատ անելիք կունենաք այսօր, սակայն լուրջ հաջողություններ դժվար թե գրանցվեն:

Աղեղնավոր. Ստիպված եք շատ ջանք գործադրել՝ իրավիճակը կարգավորելու համար: Բացի այդ` ստիպված եք գործերն ինքնուրույն կատարել:

Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպման, շփման համար:

Այծեղջուր. Բազմաթիվ տարաձայնություններ կծագեն, չի բացառվում` խնդիրներ լինեն նաև ամենամոտ մարդկանց հետ:

Միգուցե հարազատներին չկարողանաք համոզել ձեր տեսակետները, սակայն դա լուրջ կոնֆլիկտների չի հանգեցնի:

Ջրհոս. Բարենպաստ օր է կարևոր հարցերին լուծում տալու համար: Նպատակասլացության շնորհիվ կգրանցեք լավ արդյունք:

Չեն բացառվում անսպասելի ճանապարհորդությունները, որոնց ընթացքում կհաստատեք ծանոթություններ: Աշխատեք զուսպ լինել, այլապես խույս չեք տա տարաձայնություններից:

Ձկներ. Կարող եք իրականացնել նույնիսկ ամենաբարդ գաղափարները, որոնք հնարավորություն կտան ամրապնդել մասնագիտական դիրքը:

Պատրաստ եղեք լուրջ ծախսերի, այսօր ֆինանսական միջոցները կվատնեք արժեքավոր իրեր գնելու վրա:




Լրահոս