Կլիչկոն դիմել է WBC-ին՝ պատմական հանդիպում անցկացնելու խնդրանքով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերծանր քաշային կարգում IBF, WBO, IBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր «Dr. Steelhammer» Կլիչկոն (62-3, 52 КО) դիմել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի վարկանշային կոմիտեին՝ խնդրելով թույլ տալ իրեն հանդիպել Բերմեյն Ստիվերնի և Քրիս Արրեոլայի միջև ռևանշ-մենամարտի հաղթողին` շրջանցելով WBC գծով պարտադիր հավակնորդ Դիոնտեյ Վայլդերին:

Հիշեցնենք, որ այսօր Ստիվերն ու Արրեոլան կխաղարկեն աշխարհի չեմպիոնի թափուր մնացած տեղը, որը լքել է ուկրաինացու ավագ եղբայրը` Վիտալի Կլիչկոն:

կլիչկո մեջտեղ

«WBC-ի պարտադիր հավակնորդը Դիոնտեյ Վայլդերն է, նրան հետևում է Մայք Փերեսի և Բրայանտ Ջենինգսի հետաձգված հանդիպման հաղթողը, սակայն օրերս մենք պաշտոնական նամակ են ստացել Կլիչկո եղբայրներից, որում նրանք միավորիչ մենամարտի թույլտվություն են խնդրում:

Դե՛ ինչ, կմտածենք և կորոշենք, թե ինչպես վարվել կոնկրետ այս դեպքում: Հավանականություն կա, որ բոլոր չորս տիտղոսների պատմական միավորումը, այնուամենայնիվ, կկայանա», – Box Latino-ին հայտարարել է WBC նախագահ Մուարիսիո Սուլեյմանը:

Նշենք նաև, որ Կլիչկոն ևս ունի պաշտոնական հավակնորդ` IBF-ն պարտավորեցրել է նրան հանդիպել իրենց վարկանիշում №1մարզիկ Կուբրատ Պուլևի հետ:

կլիչկո նյութի վերջ




Լրահոս