Armenian text to speach

Բաց նամակով Ամիրյան փողոցի բնակիչները նախագահից աջակցություն են ակնկալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի Ամիրյան փողոցի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսանին՝ տեղեկացնելով, որ բնակարանային հարցերում իրենց ոտնահարված իրավունքները չվերականգնվելու դեպում ստիպված կլինեն մեկընդմիշտ լքել երկիրը։Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչները պնդում են, որ լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն Հ.Հ. կառավարության թիվ 399-Ն 04.03.2004 թ. և 909–Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի գարնանը ստիպված են եղել կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է իրենց տների տեղում կառուցվող շենքից ստանային իրենց առևտրային տարածքները և բնակարանները։Ըստ բնակիչների՝ շինարարության վերջնաժամկետն է եղել 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։ 2009 թ.”ՀՀ կառավարությունը 3 մլն դոլար է տրամադրել շինարարությունն ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայս0ր չի ավարտվել։ Իմիջիայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի։ Անցել է 7 տարի, բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված առևտրային տարածքները, ոչ բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարնները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները, ոչ կրած վնասների փոխհատուցումը”,– ասվում է նամակում։Ամրիյան փողոցի բնակիչները նաև նշում են, որ իրենց մինչ այժմ չի հատկացվել սեփականության վկայակաները, և որ իրենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ։”Զրկվելով ապրուստի միջոցներից մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են։ Իրենց նոր բնակարանները չտեսնելով, վարձակալած բնակարաններում արդեն մարդիկ են մահացել, արդեն մարդիկ են լքել հայրենիքը, երիտասարդները, բնակարանի բացակայության հետևանքով, չեն կարողանում ընտանիք կազմել”։”Մեծարգո Պարոն Նախագահ, եթե չվերականգնվեն մեր ոտնահարված իրավունքները, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան ընտանիքներով մեկընդմիշտ լքել հայրենիքը և ապաստան հայցել արտերկրում: Ինչքան կարելի է հանդուրժել այս պետական մակարդակով իրականացվող ծաղրուծանակը և ապրել մի պետությունում, որը տեր չի կանգնում նույնիսկ իր գրավոր պարտավորություններին ու մի անձի գերշահույթի համար ծաղրուծանակի է ենթարկում իր հարյուրավոր քաղաքացիներին”,– ասվում է բաց նամակում: 




Լրահոս