Ավելացել են ԱՊՊԱ համակարգի հետ կապված դժգոհությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություների դեմ ուղղված թվով 850 բողոք, ինչը 91,44-%-ով գերազանցել է նախորդ տարվա առաջին եռամսյակում ստացված բողոքների թվաքանակը: Ստացված 850 բողոքներից 320-ն ընդունվել են վերջնական քննության՝ որպես պահանջ-դիմում: Այս ցուցանիշը 100%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված պահանջ-դիմումների թվաքանակը:

Հարկ է նշել, որ ստացված բողոքների և քննված պահանջների թվաքանակում գերակշիռ մասը (266 պահանջ-դիմում) բաժին է ընկել ապահովագրական ընկերություններին: Ընդ որում, դիմումները առավել շատ կապված են եղել ԱՊՊԱ-ի հետ: Միևնույն ժամանակ, բանկերի դեմ ուղղվել է 49 պահանջ-դիմում:




Լրահոս