Գրկախառնված՝ ավելի քան 24 ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լոնդոնի Սենթ Փանքրաս կայարանում 6 զույգ կփորձեն գրկախառնության երկարատեւության ռեկորդ սահմանել,- հաղորդում է РИА Новости-ն:Մասնակիցները հանդիպել են “Հանդիպման վայր” խորհրդանշական արձանի մոտ եւ սկսել գրկախառնությունները, որոնք ռեկորդի հասնելու համար պետք է լինեն ոչ պակաս, քան 24 ժամ 34 րոպե, այսինքն՝ մինչեւ ուրբաթ առավոտ: Միջոցառումը նվիրված է հունվարի 21-ին նշվող Գրկախառնության ազգային օրվան: Մասնակիցների հետ կարելի է խոսել, նրանց զվարճացնել, կերակրել եւ ջուր տալ: Ակցիայի մասնակիցներ Էմին եւ Մեթը պատմել են, որ իրենք ոչ մի կերպ չեն պատրաստվել, պարզապես լավ քնել են: Կայարանում վայրը պատահաբար չի ընտրվել. “Հանդիպման վայր” ութմետրանոց արձանն իրենից ներկայացնում է բաժանումից հետո դարձյալ հանդիպած, գրկախառնված համբուրվող զույգ: 




Լրահոս