Մարկ Էլիոտ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում: Մարկի մանկությունն անցնում էր սովորական մինչև այն պահը, երբ նրա համար համակարգիչ գնեցին: Այդ ժամանակ նա 10-12 տարեկան էր: Նա իրեն շատ մեծ էր զգում և սկզբնական ժամանակ գրեթե հեռու չէր գնում նոր խաղալիքից: Մի քանի ամիս անց նա որոշում է ինչ-որ օգտակար բան սովորել և սկսում է խելացի գրքեր կարդալ և ծրագրավորում ուսումնասիրել:
Ծրագրավորական գիտելիքները Մարկն արագորեն ընկալում է, և դեռևս ավագ դպրոցում մի քանի համակարգչային ծրագիր է գրում: Սակայն դրանք շատ անմեղ բաներ էին: Ինքը Մարկը խոստովանում է, որ նպատակ չուներ որևէ գլոբալ բան ստեղծել: Մարկն Մարկ Ցուկերբերգընդունվում է Հարվարդ: Դեռ ուսանողական տարիներին Մարկն առանձնանում էր իր յուրահատուկ վարքով: Օրինակ նա մերժել էր Microsoft ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին: «Այդ ժամանակ ես քնած եմ»,-ասել էր նա:
Մի անգամ էլ նա հետաձգել էր Yahoo ընկերությա հետ բանակցությունները, քանի որ դրանք նշանակված էին հանգստյան օրերին, թեև խոսքը գնում էր միլիարդավոր դոլարների մասին: Հարվարդում Ցուկերբերգը, որքան էլ տարօրինակ է, ուսումնասիրում էր ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն, թեև համակարգչային տեխնիկայի դասերի հաճախում էր: Թերևս մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն են ունենում Facebook-ի կերտման պատմության մեջ: Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք Facebook-ի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին:
2003 թվականն էր: Մարկն ու իր համակուրսեցիները աշխատում էին ConnectU նախագծի վրա, որն իրենից ներկայացնում էր այն, ինչ մենք հիմա սոցիալական ցանց ենք կոչում: Այն նախատեսված էր ուսանողների համար: Պլանները լուրջ էին, անգամ բիզնես-պլան կար, իսկ եկամուտ նախատեսվում էր ստանալ գովազդից: Ի դեպ դրանից ամիսներ առաջ Մարկը Հարվարդի ցանցում օնլայն քվեարկություն էր կազմակերպել` ուսանողներին առաջարկելով երկու աղջիկների նկարներից ընտրելով լավագույնին: Նախագիծն այնքան հաջողված էր, որ մի քանի ժամ անց սերվերն անջատվեց: Եվ ահա Մարկը զբաղվում էր ConnectU-ով: Այդ նախագծի հեղինակները` Կամերոն եղբայրներն ու Դիվի Նարենդան կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի: Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է TheFacebook.com դոմենը:
Հետաքրքիր է, որ մինչև վերջին պահը տղաները գիտեին, թե Մարկն աշխատում է ConnectU-ի վրա և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում: Միայն մեկ ամիս անց` 2004 թվականին փետրվարի 4-ին, երբ մեկնարկեց thefacebook. com-ը, որ ամբողջությամբ կրկնում էր ConnectU-ի գաղափարները, նրանք հասկացան, թե ինչ է կատարվել: Նրանք միանգամից վարձեցին այլ ծրագրավորողների, սակայն ուշացան: Արդեն գոյություն ուներ մեծն և սարսափելի Facebook-ը:
Սկզբնական շրջանում thefacebook.com-ը միայն Հարվարդի համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց մինչև երկրի բոլոր համալսարաններ: 2006 թվականին Facebook-ը հասանելի էր ողջ աշխարհի համար: Իսկ հետո եկան միլիոնները: Երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ինչպես օգտատերերի, այնպես էլ միլիոնների թիվը: Facebook-ն արդեն երկար տարիներ ամերիկյան կայքերի շարքում ամենամեծ հաճախելությունն ունեցող կայքն է: Կայքը թարգմանված է 15 լեզուներով` ներառյալ հայերենը: Օգտագործելով մարդու շփվելու կարիքը, Մարկ Ցուկերբերգը բառիս բուն իմաստով դարձավ միլիարդատեր:
2010 թվականին Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում: Նրա կարողությունն այդ ժամանակ կազմում էր 4, 000, 000, 000 ԱՄՆ դոլար: ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011 թվականին, Ցուկերբերգն արդեն 14-րդ տեղում էր` 17,5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Այս պահին նրա կարողությունը գնահատվում է մոտ 31.6 միլիարդ ԱՄՆ դոլար:
Մարկն ամուսնացած է Պրիսցիլա Չանի հետ, ում հետ հանդիպում էր ինը տարուց ավել: