Փոխնախարարը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ խոսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի մասին: Նա նշեց, թե հստակ տեղեկատվություն է ստացել, որ էլեկտրաէներգիայի սակագինը  ներկայումս գործող 38 դրամից կարող է  դառնալ 45 դրամ:

Սակայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, թե էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման մասին չի լսել:

«Ճիշտն ասած, ես, էներգետիկայի նախարարությունում աշխատելով հանդերձ, այդ ինֆորմացիան չեմ լսել: Սակագների սահմանման համար որոշումներն ընդունում է կարգավորող հանձնաժողովը, հետևաբար, մեր իրավասության սահմաններում մենք այդ հարցը չենք քննարկել», – նշեց նա:

Արդեն նիստի ժամանակ Գալստյանը հստակ հայտարարեց, որ թանկացում չի նախատեսվում:




Լրահոս