Մենք այլևս չենք հավատում, որ կարող ենք հաղթել. Յուրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի կարծիքով ֆուտբոլիստների խնդիրները կապված չեն ֆիզիկական վիճակի հետ: «Спорт-экспресс»-ի հետ զրույցում նա իր կարծիքն է արտահայտել գարնանային մրցաշրջանում ակումբի ցուցադրած խաղի մասին:

«Խնդիրը հավատն է. ահա և պատասխանը: Մենք, պարզապես, այլևս չենք հավատում, որ կարող ենք հաղթել: Չենք հավատում մեր ուժերին, չենք հավատում, որ նախկինի պես մեծագույն ակումբ ենք: Թիմի հետ բազմաթիվ տհաճ իրադարձությունններ կատարվեցին: Բայց ես հավատում եմ, որ «Սպարտակ»-ը փայլուն ապագա ունի: Ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրներ չկան: Ընդհանրապես համաձայն չեմ նրանց հետ, ով քննադատում է մեզ», – նշել է նա:




Լրահոս