Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօրվա մամլո ասուլիսում անդրադարձավ մարտի մեկի դեպքերին:
Սաքունցը նախ հիշեցրեց, որ 2008թ.-ից հետո իշխանություն է փոխվել, սակայն չի դրսևորվում կամք` բացահայտելու մարտի մեկի ոճրագործությունը, ապա հայտարարեց, որ մոտ 30-35 օլիգարխ իրենց թիկնապահներով ներգրավված են եղել մարտի 1-ին մարդկանց դեմ բռնությունների գործադրման մեջ:
Սաքունցի խոսքով`ՀՔԾ-ի կողմից պետք է հարցադրվում արվի, թե ուր էին և ինչ դերակատարում են ունեցել մարտի 1-ի կազմակերպման մեջ Սուրեն Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը և այլ պաշտոնյաներ ու մարզպետներ:
«Մինչ օրս օրակարգում են գտնվում ՀՀ երկրորդ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցում մարտի 1-ի վերաբերյալ բարձրացված հարցերը»,- եզրափակեց իրավապաշտպանը: