Ուրիշի փողերը հաշվելն ամենահեշտն է. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հերթական քառօրյայում ՀԱԿ խմբակության անդամ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին, որոնք խիստ ընդհանրական պատասխաններ ստացան:

Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվել, որ հողագործությամբ զբաղվող գյուղացիությունը սնանկանում է և բանկերի պարտքերի տակ ընկնում, իսկ Հովիկ Աբրահամյանը հողագործությամբ միլիոնատեր է դարձել:

Ն. Փաշինյանը նշեց նաև, որ իշխանությունը խոստացել է գործարարությունն ու պետական պաշտոնը տարանջատել, մինչդեռ ամենակայացած պաշտոնյաները հենց մեր գործարարներն են: Բացի այդ՝ տնտեսական աճը խոստացված չափով չի ապահովվում, ինչի դեպքում կառավարությունը խոստացել էր հրաժարական ներկայացնել:




Լրահոս