Կանադացի բռնցքամարտիկ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Բերմեյն Ստիվերնի մենեջեր Կամել Էստաֆանը կարծում է, որ Ստիվերնը (24-1-1, 21 КО) հեշտությամբ կհաղթի Վլադիմիր Կլիչկոյին (62-3, 52 КО):
Նա կարծում է, որ իրենց մարզիկն առիթ չունի խուսափելու աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար Կլիչկոյի հետ մենամարտից, քանի որ Կլիչկոյին են պատկանում մնացած բոլոր վարկածներով չեմպիոնական գոտիները, և նշում է, որ Ստիվերնի համար դժվարություն չի ներկայացնի հաղթել Կլիչկոյին:
«Մենք հիմա գտնվում ենք բարձունքում և տիրում նախաձեռնությանը, կարող ենք անել այն, ինչ ցանկանանք – հայտարարել է Ստիվերնի թիմի ներկայացուցիչը: – Կարծում եմ՝ Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտը հեշտ մենամարտ է լինելու Ստիվերնի համար, իսկ եթե Վիտալի Կլիչկոն ևս ցանկանա վերադառնալ մեծ բոքս, մենք չենք խուսափի նաև նրանից»:
Նշենք, որ Բերմեյնը Կլիչկոյի հետ մենամարտի պարտադիր հավակնորդ է:
Հիշեցնենք, որ Բերմեյն Ստիվերնը երկու շաբաթ առաջ է դարձել WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ նոկաուտի ենթարկելով Քրիս Արրեոլային: