ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը գինովցած պատգամավորներից մի պահ առանձնացավ` մոռանալով խրախճանքը, որոշեց պատասխանել լրատվամիջոցներից մեկի հարցերին:
Այդ պահին ճիշտ տեղում հայտնված նրա օգնականը armlur.am-ին խնդրեց մեկ ուրիշ անգամ նկարահանել պատգամավորին և, քանի որ դժվար է ենթադրել, թե «Ավշարի» Արայիկը հաջորդ անգամ երբ կլինի խորհրդարանում ոչ սթափ վիճակում, մենք, այնուամենայնիվ, անմահացրինք անկրկնելի վայրկյանները:
Քիչ անց նույն օգնականը, ով մեզ համոզում էր հրաժարվել նկարահանումից, օգնության կանչեց պատգամավորի` նիստերի դահլիճում գտնվող եղբորը` Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին: Նախարարին հաջողվեց միջանցքից հեռացնել ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորին:
Հ.Գ. Արայիկ Գրիգորյանի հետ հարցազրույցի փորձ կատարած և անհարմար իրավիճակի մեջ հայտնված լրագրողից armlur.am-ը տեսանյութը հրապարակելու թույլտվություն վերցրել է: