Վահրամ Բաղդասարյանը հարբած պատգամավորների չի նկատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խորհրդարանում հարբած պատգամավորների չի նկատել:

Այսօր կայացած ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ իրենց պատգամավորները նման ծրագրերի քվեարկությունից առաջ միշտ էլ սթափ են եղել:

Այն հարցին, թե անձամբ խմբակցության ղեկավարը քանի անգամ է ոչ սթափ վիճակում ներկայացել խորհրդարան, նա նշեց.

«Նման դեպքեր ինձ մոտ նկատած չեք լինի: Այսքան տարիների ընթացքում չեք տեսել և չեք էլ տեսնի, իսկ մեր պատգամավորներն այդ ամենից հեռու են մնում», – նշեց նա:

Անդրադառնալով պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս)` պատգամավորների ելույթների ժամանակ տեղից արած ռեպլիկներին, Բաղդասարյանն ասաց, որ ինքն առհասարակ չի ողջունում խորհրդարանում նման պահվածքը, և պետք է խորհրդարանի անունը բարձր պահել:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ մի քանի պատգամավորներ խորհրդարանում գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ:




Լրահոս