«Գորիսը հավակնում է կրիմինալի մայրաքաղաք դառնալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Սյունիքի մարզի 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո մարզպետ Վահե Հակոբյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցող պարբերաբար կրակոցներին և մայիսի 25-ի երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության միջադեպին:

«Տպավորություն է, որ Գորիսը հավակնում է կրիմինալի մայրաքաղաք դառնալ: Դուք որպես մարզպետ՝ քայլեր ձեռնարկու՞մ եք այդ մթնոլորտից դուրս գալու համար: Փաստորեն Ձեր մարզում անպատժելի մարդիկ կան», – նշեց նա:

Ի պատասխան Հակոբյանը հայտարարեց. «Բնականաբար ծեծկռտուքն ընդունելի չէ, իրավական գնահատական անպայման կլինի: Իհարկե` վերջին տարում Գորիսի հայտնի միջադեպից հետո որոշակի լարվածություն է եղել, կարծում եմ, մենք մի քիչ ավելի ուշադիր կլինենք, բայց բոլոր դեպքերում այն երևույթները, որոնք քրեական տարրեր են պարունակում, անընդունելի են: Ավել բան չեմ կարող ասել», – նշեց նա:

Մարզպետը նաև հավելեց, որ չի կարծում, թե Սուրիկ Խաչատրյանը խրախուսում է նման դեպքերը: Փաշինյանն էլ արձագանքեց, թե չի կիսում մարզպետի լավատեսությունը և հավելեց, թե   այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց իրավական գնահատական չի տրվել:




Լրահոս