Մայիսի 24-ին Հունաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 278 մարդ:
Ինչպես տեղեկացրել էր armlur.am-ը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ալեքսանդրուպելիս քաղաքից 77 կիլոմետր հեռավորության վրա:
Առաջին հզոր ցնցումից հետո եղել են 5,2 մագնիտուդ հզորությամբ հետցնցումներ, որոնք շարունակվել են մինչև մայիսի 26-ը: Դրանք զգացել են անգամ Ստամբուլի բնակիչները:
Բնական աղետի արդյունքում Էգեյան ծովում գտնվող Լիմնոս կղզում մի քանի շենք է փլուզվել:
Շենքերի աննշան փլուզումներ են տեղի ունեցել նաև Բուլղարիայի հարավ-արևելքում: