Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ:

Ինչպես տեղեկացնում է Day.Az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հայտարարությունում:

«Ադրբեջանի ԶՈւ զորամասերն ու զորամիավորումները պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ հերթական զորավարժություններ են անցկացնում ռազմաճակատային գոտում», – ասվում է հայտարարությունում:

Տեղեկացվում է, որ զորավարժություններն անցկացվում են զինվորական պատրաստության 2014թ. ծրագրին համապատասխան:

 




Լրահոս