Հունիսի 1-ին Ադրբեջան կժամանի Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը: Պաշտոնական հանդիպումները նախատեսվում են հաջորդ օրը` հունիսի 2-ին, տեղեկացնում է Новости.аз-ը:
Իր այցի ընթացքում Դիդյե Բուրկհալտերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանից հետո Բուրկհալտերը կայցելի նաև Վրաստան և Հայաստան: