Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնական տորթը մեծ արագությամբ ներկաների հավանությանն արժանացավ:
Առաջին պատվավոր կտորը կիսելու իրավունքը, բնականաբար, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էր վերապահված: Դրանից հետո մեծ իրարանցում սկսվեց՝ տորթի համեմատաբար խոշոր պատառ ձեռք գցելու համար:
Նման միջոցառումների հյուրասիրության հատվածում սովորաբար տարեցներն են ակտիվություն դրսևորում, բայց այս դեպքում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը աչքի ընկավ որպես քաղցրավենիքի իսկական սիրահար:
Թե ինչպես է Ս. Սահակյանը վայելում տորթը, կարող եք դիտել տեսանյութում.