Ռուսաստանի պետդուման պատրաստ է հնարավորինս արագ վավերացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, նման հայտարությամբ հանդես է եկել ԱՊՀ-ի՝ եվրասիական ինտեգրման հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությունը յուրօրինակ կամուրջ կդառնա տնտեսական բազմամյա ռեցեսիայի մեջ գտնվող Եվրոպայի և արագ զարգացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքի միջև:
«Եվրասիաական նախագիծը, որը ձեռնարկվել է լրջորեն և երկար ժամանակով, իր մեջ կներառի նաև այլ երկրներ, մասնավորապես` Հայաստանն ու Ղրղզստանը»,- ասել է Սլուցկին: