Սերժ Սարգսյանն ընդունել է Տանն Կիլիկիո պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին, ով, որպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, օրերս մասնակցել է Երեւանում կայացած հանձնաժողովի չորրորդ նիստին, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի հրավերով ներկա է գտնվել Սարդարապատում Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը եւ ՀՀ նախագահը երկուստեք կարեւորել են ի բարօրություն հայ ժողովրդի ջանքերի համատեղումը, համազգային խնդիրների լուծման գործում պետության եւ հայոց եկեղեցիների փոխգործակցությունն ու միասնականությունը, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքը եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը:




Լրահոս