Չորրորդ ինքնիշխանություն. ԱԺ ում ցուրտ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները: Պատգամավորների համար արձակուրդն արդեն ավարտված է: Աժ-ում երեկ այնքան ցուրտ էր, որ պատգամավորների շրջանակներում անեկդոտ ծնվեց, թե երևի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է նկարահանում: Բանն այն է, որ Աժ ղեկավարությունը որոշել է խնայողություններ անել նաև շենքը նորմալ ջեռուցելու հարցում: Իսկ այս հարցում “”շեֆը”” Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավարն է` Գ-ագիկ Մխեյանը, որը երգչուհի Մխեյանի հայրն է: Գագիկ Մխեյանի նախորդը` Գեղամ Ղարիբջանյանն, օրինակ, տնտեսում էր շենքի էլեկտրաէներգիան, իսկ Մխեյանը` ջեռուցման ծախսերը կրճատելու նպատակ է հետապնդում: Թերթն ավելացնում է  նաև, որ օրերս, երբ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպել է լրագրողներին, “”ՉԻ””-ի հարցին պատասխանելով, ասել է, թե Աժ-ից վերացնելու է այն արատավոր պրակտիկան, համաձայն որի` Աժ շենքից դուրս եկողների պայուսակները ստուգվում են: Դա Գեղամ Ղարիբջանյանի մտահղացումն էր. նա այդպիսով պայքարում էր, որ Աժ գույքը մնա տեղում և չանհետանա: Ավելի որոշակի ասած` պայքարում էր գողության դեմ: Նիկոյանը օրերս խոստացել էր լրագրողներին հանձնարարել վերջ տալ այդ վիրավորական գործընթացին: Խոստումն, ինչպես միշտ, մնաց անկատար: Երեկ թե Աժ շենք մտնողների, թե այնտեղից դուրս եկողների պայուսակները ստուգվում էին` անցկացնելով համապատասխան սարքերի տակով:  




Լրահոս