Սարգիս Բաղինյանի կնոջը հաջողվել է խուսափել պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակել Սարգիս Բաղինյանին: Վերջինս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ եղել է Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը, սակայն նախկին վարչապետը նրան ազատել էր այդ պաշտոնից, քանի որ ԾԻԳ-ում «ատկատներ»-ի մի քանի գործերով լուրջ փաստեր էին բացահայտվել: Դրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, Բաղինյանը հեռացել էր Հայաստանից ու Երեւան վերադարձել միայն Տ.Սարգսյանի հրաժարականից հետո:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հայինկասացիա»-ի մի քանի աշխատակցի դեմ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակման համար հարուցված քրեական գործով սկզբում որպես մեղադրյալ ներգրավված է եղել նաեւ Բաղինյանի կինը՝ Լիլիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ այդ գործով հաշվապահության մի քանի աշխատակիցներ դատապարտվել են: Սակայն Բաղինյանի շնորհիվ, նրա կնոջը հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Հիմա առավելեւս կհաջողվի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:           


 




Լրահոս