Րոպեներ առաջ ավարտվեցին Հայաստանի մի շարք մարզերում սկսված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները: Ժամը 08:00-ին, ընտրական գործընթացի համաձայն, փակվում են բոլոր ընտրատեղամասերը, որից հետո սկսվում է ձայների հաշվարկման գործընթացը:
Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են նորմալ ու բնականոն հունով:
Հիշեցնենք, որ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ: Գորիսում և Ջերմուկում տեղի են ունեցան քաղաքապետի ընտրություններ: