Երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան 54-ամյակն էր: Վաղ առավոտից ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվել էր շնորհավորական ուղերձ, այն էլ՝ ԱԺ աշխատակազմի անունից: Այսպիսի բան վերջին տարիներին ԱԺ նախկին նախագահներից ոչ մեկը չի արել: Բայց հետաքրքիրն այն է, որ Նիկոյանի շնորհավորանքները շարունակվել են նաեւ “”Ֆեյսբուք”” սոցիալական ցանցում, որտեղ «լայք» է տվել նաեւ Նիկոյանի որդին՝ Վարդանը: Ինչպես երեւում է, ԱԺ աշխատակազմում Նիկոյանի ծննդյան օրն աշխատակիցները բավականին բուռն են նշել, ինչի արդյունքում ԱԺ կայքում երեկոյան տեղադրված բոլոր լուրերը փայլատակում էին տառասխալներով: Օրինակ՝ ԱԺ նախագահը ներկայացված էր “”հախագահ””, “”խաղաղապահ ուժերը””՝ “”խաապահ””, եւ այսպես շարունակ: Բայց դե սրանք մանրուք են ԱԺ պաշտոնական կայքում, գլխավորը Նիկոյանի բարձր տրամադրությունն է:
Ժողովուրդ. ԱԺ պաշտոնական կայքում տեղ են գտել կոպիտ տառասխալներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ